
Տուլայի խոհանոցներից մեկում տեղի է ունեցել բժշկական երշիկի «պայթյուն»: Բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել:
Ինչպես պատմել է «ականապատված» մթերքի տիրուհին, պայթյունավտանգ երշիկը նա գնել է խանութում, բերել տուն, առավոտյան որոշել է դրանով բուտերբրոդ պատրաստել: Սառնարանից հանել է երշիկը, դրել սեղանին:
«… Ու հանկարծ պայթյուն լսվեց: Քիչ էր մնում թեյնիկը ձեռքիցս ընկներ: Երշիկը պայթեց»,- տեղի ունեցածը մեկնաբանել է կինը, ով վախեցել էր պատահածից:
Արտակարգ պատահարի պատճառները դեռ հայտնի չեն, երշիկը եղել է պիտանելիության ժամկետի մեջ: