2003 թվականին ամուրի դարձած վիետնամցի Լե Վանը ծանր է տարել իր կնոջ մահը, գրում է Net News Vietnam-ը:

Բանը հասել է նրան, որ տղամարդն սկսել է քնել կնոջ գերեզմանի մոտ: Սակայն, կնոջ հուղարկավորությունից մեկ ամիս անց անձրևներ են սկսվել և տղամարդն այլևս չի կարողացել քնել գերեզմանատանը՝ բաց երկնքի տակ:

 

Այդ ժամանակ էլ Լե Վանը  դեպի կնոջ դագաղը տանող ստորգետնյա թունել է փորել, որպեսզի կարողանա քնել նրա հետ: Իմանալով դրա մասին՝ նրա երեխաները սարսափահար են եղել և արգելել են վիետնամցուն այցելել իրենց մոր գերեզման:

 
 
 

Բայց, այնուամենայնիվ, հուսալքված տղամադու մոտ նոր միտք է հղացել: Նա փորել է կնոջ գերեզմանը, հանել նրա ոսկորները և դրել իր կնոջ պատկերով պատրաստված գիպսե արձանի մեջ: Դրանից հետո նա արդեն 17 տարի է, ինչ քնում է իր կնոջ դիակի հետ:

 

Լե վանի երեխաները չեն ընդունում իրենց հոր արարքը և պահանջում են հողին վերադարձնել իրենց մոր ոսկորները: Բայց ահա տղամարդու թոռնուհին սիրում է խաղալ իր «տատիկի» հետ:

 

Նշենք, որ վիետնամցին ամեն օր լվանում է արձանը, հագուստներ հագցնում նրան և թարմացնում դիմահարդարումը: