Այսօր՝ փետրվարի 11-ին Շիրակի մարզի Անուշավան գյուղում արտառոց իրադարձություն է տեղի ունեցել: Գյուղում բնակվող Մկրտչյան ամուսինների Ծաղիկ կովը միանգամից երեք հորթ է ծնել:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «Հորթերին զննել է գյուղի անասնաբույժը և հայտնել, որ նրանք առողջ են»: Իսկ գյուղի հնաբնակներն էլ ասում էին, որ նման բան ընդհանրապես չեն հիշում. ընդամենը մի քանի անգամ եղել է զույգ հորթերի ծնունդ: