Հարավային Կորեայի բնակիչը դստեր մահից երեք տարի անց հանդիպեց նրան։ VR տեխնոլոգիան օգնեց իրականացնել այս կնոջ երազանքը: Այդ մասին հայտնում է «ՄԵԼ»-ը՝ հղում անելով տեղական թաբլոիդներին:

Կորեացի կիոջ համար ստեղծեցին մահացած աղջկա թվային պատկերը, որը ունակ է խոսել, ձեռքը բռնել, նույնիսկ նշել ծննդյան օրը:

 

2016-ին Չան Ցի Սենի յոթամյա դուստր Նայոնին մահացավ անբուժելի հիվանդությունից: Երեք տարի անց, Munhwa ռադիոընկերությունը պատրաստեց «Ես հանդիպեցի քեզ» վավերագրական ֆիլմը. աղջկա թվային կերպարը ստեղծելուց հետո մայրը կարողացավ վիրտուալ իրականության մեջ հանդիպել դստերը:

 
 
 

«Ֆիլմի աշխատանքային թիմը ութ ամիս ծախսեց պատկերը ստեղծելու համար: Տեխնոլոգիաների օգնությամբ նրանք վերստեղծեցին այն այգին, որտեղ հաճախ էին ժամանակ անցկացնում մայր ու աղջիկ: Բացի այդ, մշակողները կրկնօրինակել են փոքրիկ դերասանի շարժումները, որը Նայոնիի կրկնակ մոդելն էր», – ասվում է հոդվածում:

 

Բացի այդ, հանդիպման համար մայրը կրել է VR ականջակալ և զգայական ձեռնոց:

 

Չան Ցի Սենը զրուցեց աղջկա հետ, ձեռքը բռնեց: Միասին տորթով ու մոմերով տոնեցին աղջկա ծննդյան օրը։

«Երևի իսկական դրախտը սա է: Ես հանդիպեցի Նայոնիին, նա ինձ հետ ժպիտով խոսեց։ Դա այդքան էլ երկար չէր, բայց շատ ուրախ ժամանակ էր», – ասաց կորեուհին:

 

Իր հերթին, մշակողները նախազգուշացրել են, որ մահացած մարդկանց կերպարի վերականգնման նման փորձը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, քանի որ հարազատների մտավոր և ֆիզիկական առողջության վրա ազդեցությունը անխուսափելի և անկանխատեսելի է: