Բուբոնային ժանտախտը, սովը, պատերազմներն ու գրիպի համաճարկները բազմաթիվ անգամներ բարդացրել են մարդկության կյանքը, սակայն «մարդկության պատմության վատագույն տարի» անվանակարգում առաջատար դիրքում վստահաբար 536 թվականն է։ Այս տարին նշանավորվեց նրանով, որ սկիզբ դրեց ամենադաժան հարյուրամյակին՝ լի տառապանքներով ու մահով։ Հյուսիսային կիսագունդը՝ Եվրոպան, Մերձավոր Արևելքն ու Ասիայի մի մասը 18 ամիս շարունակ խավարի մեջ էին անհասկանալի ու խորհրդավոր մառախուղի պատճառով։ Դա հանգեցրեց կլիմայի էական փոփոխությունների. Չինաստանում աղետալի ձնաբուք սկսվեց, մայրցամաքում մշակաբույսերը զանգվածաբար ոչնչացան, երաշտ տեղի ունեցավ, մարդիկ մահացան հիվանդություններից ու սովից։

 

 

 

Հարվարդի համալսարանի հնագետ ու պատմաբան Մայքլ Մաքքորմիկը պատմում է, որ այդ ժամանակաշրջանը եղել է մարդկության համար ամենածանրը։ Երկար տարիներ են հետագայում պահանջվել կլիմայի նորմալիզացման և կյանքի վերսկսման համար։ Երաշտը, սովը, բեքի ոչնչացումը մեծագույն խնդիրները չէին։ Բերքի որոնումները պատճառ դարձան զանգվածային միգրացիայի, պատերազմների ու հիվանդությունների։ Այս բոլոր իրադարձություններն էլ հանգեցրին տնտեսական ճգնաժամի։ Որոշ դրական կարգավորումներ նկատվեցին միայն 640 թ.։

 

 

Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ այդ ժամանակաշրջանում էական սառեցում է եղել։ 536 թ. ամռանը ջեմաստիճանը միջինում 1,5-2,5 աստիճան է եղել, իսկ տարեկան միջին ջերմաստիճանը նվազագույնն է եղել վերջին 2000 տարվա ընթացքում։ 2015 թ. գիտնականները նշեցին, որ 536 թվականը ուշ անտիկ փոքր սառցե դարաշրջանի սկիզբն է եղել, ոը շարունակվել է մինչև 660 թվականը։

 

 

Նույն թվականին գրանցվել են հրաբխային ժայթքումներ, իսկ Երկրին հսկայական երկնաքար  է բախվել։ Շվեյցարական Ալպերում կատարված վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ծանր տարիները հետևանք են եղել հզորագույն հրաբխային ժայթքման։ Օրոնոյի Մենի համալսարանի կլիմայական փոփոխությունների ինստիտուտի գիտնական Փոլ Մայևսկին պատմում է, որ Իսլանդիայում տեղի ունեցած երեք ուժեղագույն ժայթքումերի ժամանակ՝ 536, 540 և 547 թ., օդ է արտանետվել տոննաներով հրաբխային մոխիր, որը տարածվել է մթնոլորտում և փակել մոլորակը արեգակի ճառագայթների ներթափանցումից։