Երգիչ Գուրգեն Դաբաղյանն այս օրերին կնոջ հետ հանգիստն անցկացնում է Թաիլանդում։ Երգիչն արդեն հասցրել է լուսանկար հրապարակել սիրելիի հետ, իսկ նոր հրապարակման մեկնաբանություններում նշել է, որ սիրում է արեւելյան երկրները։
Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Սիրում եմ արեւելյան երկրները, իրենց մշակույթը, հատկապես մոտեցումը կյանքի իմաստի եւ երջանկության մասին»,- գրել է նա։
Օրերս հրապարակված լուսանկարում երգիչը պատկերված էր կնոջ՝ Իննայի հետ։ Զույգը լուսանկարվել էր՝ ձեռք ձեռքի տված։ Հետեւորդները շտապել են արձագանքել հրապարակմանը. «Որքան գեղեցիկ եք», «Ձեզ երկար տարիների երջանկություն եմ մաղթում»։