Դուք նկատե՞լ եք, որ երեխան իրեն ավելի վատ է պահում հենց ձեզ մոտ։
Նա չի անհանգստացնում մանկապարտեզի դաստիարակին, դպրոցում՝ ընդհանրապես ոչ մեկին։
Դայակը ասում է, որ նա չունի երեխայի հետ ոչ մի խնդիր։
Եվ միայն մայրիկի հետ երեխան իրեն թույլ է տալիս լացել, քմահաճություններ անել և բարկացնել։
Ինչու՞ է այդպես։ Այս հարցին պատասխանում են մասնագետները։Mature woman gives solace to crying adult daughter with baby at home
Հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ երեխաները սկսած 8 ամսականից կարող են հանգիստ խաղալ միայնակ, սակայն 99% դեպքերում նրանք սկսում են ավելի չենթարկվող և անկարգ դառնալ, երբ սենյակի դռան մոտ հայտնվում է նրանց մայրը։
Բացի այդ, ուրիշի կողմից արված դիտողությունները երեխաները ավելի շուտ են ընդունում և կատարում քան իրենց մայրիկների ասածը։
Սակայն ո՞րն է այդպիսի վարքագծի պատճառը։
Հարկավոր չէ մտածել, որ դուք վատ մայր եք։ Ընդհակառակը, երեխան իրեն վատ է պահում նրանց հետ, ում ամենաշատն է սիրում։
Չէ որ մայրերը երեխաների համար ասոցացվում են անվտնագ վայրի հետ, որտեղ նրանք կարող են գալ իրենց բոլոր խնդիրենորվ։ Երեխաները դառնում են չենթարկվող, սկսում են լացել, կամ բղավել, քանի որ վստահում, սիրում և հարգում են ձեզ։ Բացի ձեզանից ուրիշ ու՞մ մոտ նրանք կարող են իրենց արցունքները ցույց տալ։