02:51
Ջիջի Հադիդը հարթակ Է դուրս եկել թափանցիկ զգեստով

Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը հարթակ Է դուրս եկել թափանցիկ զգեստով, որը նա հագել Էր մերկ մարմնի վրա: Tom Ford ամերիկյան բրենդի աշուն-ձմեռ 2020 սեզոնի ցուցադրությունից լուսանկարը հրապարակվfp Է մակնիշի Instagram-օգտահաշվում:

24-ամյա սուպերմոդելը Նյու Յորքում կազմակերպված բարձր նորաձեւության շաբաթի շրջանակներում հանրությանը ներկայացել Է մինչեւ գետին հասնող ժանյակավոր սեւ զգեստով, որի միջով երեւում Է նրա կուրծքը: Հադիդի զգեստը զարդարված Էր որովայնի ներքեւում թավշյա ժապավենակապով, իսկ նրա կերպարը համալրում Էր մազերին ամրացված ծաղիկի տեսք ունեցող սեւ ծամակալը:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս