Հեռուստահաղորդավար Դմիտրի Նագիեւը մեկնաբանել է կուտուրյե Ժան Պոլ Գոտյեի խոսքերը, որն «Առաջին ալիք»-ի եթերում ռուս տղամարդկանց տգեղ էր անվանել։

Картинки по запросу

Nation News պորտալին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ տղամարդու գեղեցկությունը միայն արտաքին տվյալները չեն։

«Ես կարծում եմ՝ տղամարդու գեղեցկությունը խելքի, դաստիարակության, նրբազգացության եւ հումորի զգացման համակեցոթյուն է։ Եթե այս շղթայում ինչ-որ բան բացակայում է, տղամարդը վայրկենապես անճոռնի կամ  այլանդակ կեցվածք է ստանում։ Ամենն, ինչ ես կարող եմ մաղթել տղամարդկանց եւ առաջին հերթին ինձ, ուղեղով մտածելն է, նայել հզոր տղամարդկանց լավագույն օրինակներին, կողմնորոշվել ոչ թե հարեւանով, այլ պատմական մասշտաբով արական սեռի լավագույն ներկայացուցիչներով եւ հասկանալ, որ ձգտելու եւ երազելու բան կա»,- նշել է Նագիեւը։

Картинки по запросу

 

Նա նշել է, որ մարդկանց արտաքինի վրա բացասական ազդեցություն են ունենում մշակույթի, յուրաքանչյուր ընտանիքում պատմության ու դաստաիարակության բացակայությունը։