Ֆրանսիայի իրավապահները Apple ընկերությանը տուգանել են այն բանի համար, որ վերջինս առանց օգտվողներին տեղեկացնելու, փաստացի դանդաղեցրել է հին թողարկման iPhone-ների աշխատանքը։ Գործը քննվում էր դեռ 2018 թվականի հունվարից։
Ընկերությանը մեղադրել են այն բանի համար, որ վերջինս 2017 թվականի ծրագրային թարմացումները հրամցնելուց առաջ հին հեռախոսների օգտվողներին չի զգուշացրել, որ նոր ծրագրային ապահովումը կարող է դանդաղեցնել դրանց աշխատանքը։ Ավելի շատ այս թարմացումից տուժել են հեռախոսներում հին մարտկոցներ ունեցողները։
Իրավապահները հաշվի են առել, որ թարմացումից հետո հեռախոսների տերերը չեն կարողացել վերադարձնել նախկին ծրագրային ապահովումը, ինչի հետևանքով ստիպված են եղել գնել նոր մարտկոց կամ նոր հեռախոս։