«Լեւանն ու նրա ներկայացուցիչներն այս ամբողջ ընթացքում փորձում էին ապացուցել, որ պայմանագիրը, որ Գորոզիան կնքել է ապրանքանիշի հետ, նրան ամբողջությամբ չի օտարում երգերի ու կեղծանվան նկատմամբ իրավունքներից, այլ դրանք կարծես վարձակալության է հանձնում։ Գորոզիան ի սկզբանե չէր ցանկանում խաղաղ համաձայնության գալ։ Իբրեւ նա ամենալավ փաստաբաններն ունի, հիմա ամեն ինչ կվերցնենք, նաեւ գումար կունենանք։ Սակայն դատարանն այլ որոշում է կայացրել։ Եվ երեկ վերջակետ է դրել այս պրոցեսին՝ մերժելով Լեւանի բողոքը։ Հիմա, ի դեպ, նրան կարելի է միայն այդպես անվանել։ Եվ կարիք կլինի նոր երգեր հորինելու»,- Starhit-ի հետ զրույցում նշել է Black Star-ի փաստաբան Սերգեյ Ժորինը։
Նիստը մի քանի ժամ է տեւել, որոնց ընթացքում Գորոզիայի ներկայացուցիչները պնդում էին, որ նա ապրանքանիշին բացառապես «թույլ է տվել օգտագործել» իր երգերը, ինչպես նաեւ մասամբ իր հաշվին է տեսահոլովակներ նկարահանել։ Ի դեպ, այս գործընթացին զուգահեռ նախկին ընկերների միջեւ եւս մեկն է ընթանում. Լեւանը մտադիր է Black Star-ից դատարանի միջոցով բավականաչափ գումար ստանալ՝ մոտավորապես 200 մլն ռուբլի։ Ռեփերն այն պահանջում է, քանի որ իբրեւ ամբողջությամբ չի ստացել իր ելույթների տոկոսներն ու սեփական միջոցներն է ներդրել ստեղծագործության համար։ Սակայն ըստ ամենայնի՝ դրանք ստանալու հիմքերը գնալով քչանում են. հաշվի առնելով, որ երեկվա նիստն ու որոշումը, որն ուժի մեջ է մտել, հակառակն են ապացուցում։