Շիվամ Քումարը լույս աշխարհ է եկել պոչի նմանվող մազերի փնջով, որը 4 սմ երկարություն ունի և գտնվում է մեջքի ներքևի հատվածում։ Այդ առանձնահատկության շնորհիվ փոքրիկ հնդիկին համարում են կապկանման աստված Հանումանայի արտացոլումը Երկրի վրա։ Այսօր «պոչով տղայի» տունը սրբատեղիի է նմանվում։ Շիվամի հարազատները ժամանակ առ ժամանակ ստիպված են լինում մարդկանց ասելու, որ երեխան տանը չէ, քանի որ մշտական այցելությունները խաթարում են նրանց բնական առօրյան ու կենսակերպը։
Ընտանիքի անդամները չեն ցանկանում հեռացնել մազափունջը, քանի որ կարծում են, որ դա լավ չի անդրադառնա ընտանիքի վրա. չէ՞ որ նման առանձնահատկությունը կարող է և վերևից որդուն տրված պարգև լինել։
Շիվամի տատիկն ասում է, որ տղան կապկի է հիշեցնում անգամ բնավորությամբ. նա չափազանց ակտիվ է, շարժուն ու ճկուն։