Forever 21-ի սեփականատերերը հայտնել են, որ քննարկում են բիզնեսի վաճառքի մասին առաջարկը։ Ապրանքանիշը ցանկանում է գնել միանգամից երեք ընկերություն՝ Simon Property Group, Brookfield Property Partners եւ Authentic Brands.
Գործարքի արժեքը կազմում է 81 մլն դոլար։ Ապրանքանիշը վերջնական որոշման մասին ծրագրում է հայտնել փետրվարի 11-ին։
Ավելի վաղ՝ 2019թ.-ի սեպտեմբերին, Forever 21-ը հայտարարել է սնանկության մասին. այդ ժամակվանից սկսած ընկերությունն ամբողջ աշխարհում ավելի քան 200 խանութ է փակել։