Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը նվազագույն շպարով է, իսկ լուսանկարն ուղեկցել է հետեւյալ մեկնաբանությամբ. «Երբեք մի ափսոսեք անցյալի սխալների համար։ Հիշեք՝ ամենը, որ տեղի է ունեցել անցյալում, ունեցել է իր իմաստը, այնպես, ինչպես ամենը, որ տեղի կունենա ապագայում։ Ես կարծում եմ, առհասարակ, սխալներ գոյություն չունեն, գոյություն ունեն կյանքի դասեր։
Անձամբ ես քիչ հարազատներ ունեմ, քչերն են պատրաստ ինձ համար կյանք տալ, ինձ հետ դժվար իրավիճակում լինել, բայց ես ունեմ այդպիսի մարդիկ և ամբողջ սրտով շնորհակալ եմ նրանց։ Կարեւոր չէ, որ նրանք կարող են ապրել այլ երկրում, գտնվել շատ հեռու, եւ ես կարող եմ տարիներով չտեսնել նրանց։ Նրանք կան եւ, ամենակարեւորը, ես երբեք չեմ հրաժարվում իմ մտերիմներից։
Ես իմ խոսքի մարդ եմ, եթե անգամ, ամբողջ աշխարհն ասի, որ ես սխալ ճանապարհով եմ գնում, ես կլսեմ իմ հոգուն. մինչեւ իմքս չանցնեմ բոլոր ճանապարհները, դասեր չքաղեմ, այդպես էլ կմնամ կանգնած , թեեւ իմ հոգին կսկսի ոչնչանալ... Մարդկանց մեծ մասն ընդհանրապես ծանոթ չէ իր ներաշխարհի հետ. պատկերացում չունի՝ որտեղ է իր ուժը, որտեղ՝ թուլությունը։ Մեր երազանքներն ու մտքերը մեր հոգու արտացոլանքն են։ Ձեր մեջ սիրո կրակ վառեք ամեն ինչի հանդեպ, որ անում եք։ Սիրելիներս, այս պահից սկսեք վերահսկել ձեր կյանքը։ Դուք եք ձեր ճակատագրի տերը, դուք եք ձեր մեջ սահմանում թույլատրելիի ու անթույլատրելիի կանոնները։ Ուղղակի ապրեք եւ ուրախացեք կյանքով։ Կյանքի իմաստն իմաստալից ապրելն է»։