Ալեքսեյ Չումակովի կինը՝ Յուլյա Կովալչուկը, սիրում է սեքսուալ կերպարներ։ Իր ընկերներից մեկի 50-ամյակի միջոցառման համար «Բլեստյաշիե» խմբի նախկին մենակատարը բավական անկեղծ հագուստ է ընտրել։
Երգչուհին փայլուն, երկար զգեստ է ընտրել, որն առանաձնանում էր գլխապտույտ լանջաբացվածքով ու մինչեւ գոտկատեղը հասնող կտրվածքով։ Միայն թե երգչուհին նախընտրել էր կրծկալ չկրել։
«Երբ հոբելյարը դառնում է 50 տարեկան, հատուկ զգեստ եմ ընտրում»,- հումորով գրել է Յուլյան։ Երկրպագուները հիացել են նրա համարձակ կերպարով։ «Յուլեչկա, պարզապես անման է։ Հոբելյարը հաստատ մի քանի տարով երիտասարդացել է՝ նայելով ձեզ», «Երբ հոբելյարը 50 տարեկան է, այսպիսի զգեստի կամ կնոջ խանդի պատճառով կարող է նաեւ ինֆարկտ լինել»,- գրել են հետեւորդները։