Երեկ՝ փետրվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Երբ կասկածելի հանգամանքներում Արցախի պաշտպանության բանակում մահացած, Հայթաղ գյուղի բնակիչ, 19-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները՝ ի նշան բողոքի, ակցիա էին իրականացնում, զինվորի դին ոտքով տեղափոխում էին Երևան, այդ ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Էջմիածնի բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ բողոքի ակցիայի ժամանակ Հայթաղ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Մ. Աբելյանի ինքնազգացողությունը վատացել է, ու մինչ կժամանեին գյուղ, նա մահացել է։
Հիշեցնենք, որ երեկ Հայթաղ գյուղի բնակիչները դուրս էին եկել փողոց և պահանջում էր հստակ պատասխան իրենց գյուղից բանակ մեկնած ու կասկածելի հանգամանքներում մահացած 19-ամյա զինվորի մահվան փաստով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։