Երգչուհի МакSим-ը (Մարինա Աբրոսիմովա) ծանր վիճակում հոսպիտալացվել է: Այդ մասին հայտնել է նրա մենեջեր Մարգարիտա Սոկոլովան:

Մենեջերի խոսքով՝ երգչուհին չի կարողանում քնել «սարսափելի ցավերի» պատճառով: Հայտնի չէ, թե МакSим-ը որքան կմնա հիվանդանոցում:

Նշենք, որ Փետրվարի 1-ին երգչուհին դադարեցրել է երաժշտական կարիերան: Դա կապված է նրա առողջության հետ, որը խիստ վատացել է 2019թ. ավտոպատահարում ստացած վնասվածքներից:


2019թ. ապրիլի 23-ին Աբրոսիմովան վթարի էր ենթարկվել, երբ նրան վարորդը օդանավակայան էր տեղափոխում: Վթարի պատճառը եղել էր մեքենայի պայթած անիվը: Արդյունքում МакSим-ը մի շարք վնասվածքներ էր ստացել և ժամանակավորապես կորցրել հիշողությունը: