Թաիլանդի Պխանգնգա քաղաքում փրկել են երկու արքայական կոբրաների, որոնք սիրային հաճույքի ժամանակ փաթաթվել էին ցանկապատին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Զուգավորվող օձերին նկատել է 60-ամյա ֆերմերը, որն անցնում էր դաշտի միջով: 2.5 մետրանոց արուն և 30 սմ-ով կարճ էգը փաթաթվել էին ցանկապատին, որը տեղադրված էր լճակի կողքին՝ բադերին պաշտպանելու համար:
Տղամարդը կանչել է փրկարարների, որոնք կտրել են ցանցը և ազատել սողուններին: Կոբրաներին դրել են առանձին պարկերի մեջ և ավելի ուշ բաց թողել:
Փրկարարներից մեկի խոսքով՝ երկու ամսվա ընթացքում ինքը բռնել է 11 արքայական կոբրաների: «Այժմ նրանց մոտ ամուսնության փուլն է, դրա համար նրանք փնտրում են բազմանալու տեղ ջրանցքների և լճակների կողքին,- բացատրել է նա:- Իմիջիայլոց, առաջին անգամ եմ տեսնում այդքան խոշոր էգի: Ես շոկի մեջ էի՝ տեսնելով նրա չափերը»:
Արքայական կոբրաները համարվում են մոլորակի ամենաթունավոր օձերը: