2019 թվականի չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ Amazon ընկերության կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը՝ հունվարի 31-ի առևտրի արդյունքներով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Amazon-ի բաժնետոմսերը մեկ օրում աճել են 9,9%-ով. սա ամենախոշոր մեկօրյա աճն է՝ սկսած 2017թ. հոկտեմբերից: Բաժնետոմսերը աճել են ընկերության հաջող ֆինանսական հաշվետվության հրապարակման ֆոնին, ինչը գերազանցել է փորձագետների կանխատեսումները:
Հաղորդվում է, որ վերջին երեք ամիսներին Amazon-ի մաքուր շահույթը աճել է մինչև 3,3 մլրդ դոլարով: