Մոտ կես տարի առաջ հայտնի է դարձել մոդել Իրինա Շեյքի եւ դերասան Բրեդլի Քուփերի հարաբերությունների ավարտի մասին։ Ռուս մոդելն այդ քայլի պատճառների մասին խոսել է միայն մի քանի ամիս անց բրիտանական «Vogue»-ի հետ զրույցում։
Իրինա Շեյքը մանուկ հասակից զգացել է, որ պետք է տղա ծնվեր, սակայն ստիպված է այլ մարմնում ապրել։ «Ես միշտ զգացել եմ, որ ծնվել եմ ոչ այն մարմնում, որ պետք է տղա դառնայի։ Ես չգիտեմ՝ ինչու։ Հմարավոր է՝ այն պատճառով, որ հայրս միշտ տղա է ցանկացել ունենալ։ Երբ նա մահացավ, ես մտածեցի. «Քանի որ ես տղա եմ, հիմա ժամանակ է հոգ տանել ընտանիքի՝ մայրիկի եւ ավագ քրոջս մասին»։ Ես ինքս ինձ ասացի, որ երբեք չեմ ամուսնանա։ Իհարկե, տարիքի ընթացքում ես ազատվեցի դրանից, եւ հիմա ինձ դուր է գալիս կին լինել։ Բայց ես լավ եմ հիշում այդ զգացումը»,- հայտարարել է ռուս մոդելը։
Նա հավելել է՝ շատ տղամարդիկ վախենում են կանացից, որոնք միշտ գիտեն՝ ինչ են ուզում։ Նրա խոսքով՝ պարտադիր չէ, երկու հիասքանչ մարդ կարողանան լավ ընտանիք ստեղծել։
«Ես կարծում եմ՝ մեր բախտը շատ է բերել, որ մենք զգացել ենք այն, ինչ մեզ մոտ եղել է։ Բայց կյանքն առանց Բ.-ի նոր հիմք է։ Առայժմ ինձ համար դժվար է հավասարակշռություն գտնել միայնակ մայր եւ աշխատող կին լինելու միջեւ։ Հավատացեք՝ լինում են օրեր, երբ ես արթանանում եմ ու ասում. «Օ, Աստված իմ, ես չգիտեմ՝ ինչ անել, ես պարզապես կտոր-կտոր եմ լինում»»,- խոստովանել է Շեյքը։
Մոդել Իրինա Շեյքն ու դերասան Բրեդլի Քուփերը սկսել են հանդիպել 2015թ.-ի գարնանը։ 2017թ.-ին ծնվել է նրանց դուստրը՝ Լեան, սակայն դա հարսանիքի առիթ չի դարձել։ Զույգը բաժանվել է 2019թ.-ին. ըստ տեղեկությունների՝ Քուփերի ու Լեդի Գագայի սիրավեպի պատճառով։