Ամերիկացին տառապում էր գլխացավից, ուշաթափություններից և փսխումից գլխուղեղում խոզի մակաբույծի հետևանքով։ Արտասովոր հիվանդի մասին հաղորդում է CBS 21-ը:
Տեխասցի տղամարդը երբեմն նույնիսկ գիտակցության հանկարծակի կորուստ էր ունենում: Փորձաքննությունը ցույց էր տվել, որ նրա գլխուղեղում առկա է մոտ 4 սմ երկարություն ունեցող որոշակի գոյացություն, սակայն թեստերը բացառել էին ուռուցքը: Հետագա հետազոտությունները պարզել են, որ տղամարդու գլխուղեղում խոզի մակաբույծ է: Բժիշկները այն հեռացրել են վիրահատությամբ: Այժմ հիվանդը լիովին առողջ է:
Մակաբույծի թրթուրները, ամենայն հավանականությամբ, հիվանդի մարմնում հայտնվել են մոտ 10 տարի առաջ, երբ նա գտնվել է Մեքսիկայում և այնտեղ կերել է վատ տապակած խոզի միս: Այս ամբողջ ընթացքում մակաբույծը դանդաղ աճել է: Սովորաբար, խոզի մակաբույծը ազդում է աղիքների վրա, բայց կարող է նաև հասնել գլխին՝ հաստատվելով աչքերի կամ գլխուղեղի մեջ: