'

 

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում իր 2 երեխաներին թողած հայրը նրանցից ներողություն է խնդրել` իր արարքը բացատրելով չկարողանալու վախով և նրանց ավելի լավ կյանք տալու ցանկությամբ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ սիրելի որդիներից: Ներեք ինձ, խնդրում եմ, ես ձեզ շատ եմ սիրում, դուք միակ բանն եք, որ ունեմ իմ կյանքում, կյանքիս իմաստն եք: Ես թուլություն ցուցաբերեցի, վախեցա, որ չեմ կարողանա, այդ իսկ պատճառով ձեզ թողեցի Մոսկվայի օդանավակայանում` իմանալով և հասկանալով, որ շուրջը շատ մարդիկ կան, ոստիկանության ու օդանավակայանի աշխատակիցներ, որ ձեզ վտանգ չի սպառնում: Ես հույս ունեի, որ աշխատանք կգտնեմ ու կվերադառնամ ձեր հետևից, որպեսզի էլ երբեք չբաժանվենք, որպեսզի տամ ձեզ այն կյանքը, որ ես երբևէ չեմ ունեցել»,-ասել է տղամարդը տեսանյութում:

Հիշեցնենք, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի աշխատակիցներն առանց ծնողների ուղեկցության երկու երեխայի են նկատել, որոնց, ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, Խաբարովսկի երկրամասից Մոսկվա ժամանելուց հետո լքել է հայրը:

 
 

Աշխատակիցների խոսքով` 6 և 9-ամյա տղաների պայուսակում երկուսի ծննդյան վկայականներն ու մի գրություն են գտել, ըստ որի` հայրը գումար չունենալու պատճառով է լքել երեխաներին և խոստացել է ավելի ուշ մանկատնից վերցնել նրանց: