Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որը նկարահանվել է Չինաստանում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է չինուհին համբուրում չղջիկին:

 

 Картинки по запросу Коронавирус

Մեկ այլ տեսանյութում երևում է, որ չղջիկով սուպ են պատրաստել: 

Սա հատկապես ավելի է ընդգծվում Վուհան քաղաքում բռնկված մահացու կորոնավիրուսի համաճարակի ֆոնին: Նոր վիրուսը խլել է արդեն 56 հոգու կյանք, իսկ 800 հոգի արդեն վարակված է: 

Մասնագետներն ասում են, որ վիրուսը մարդկանց է փոխանցվել օձերից կամ էլ չղջիկներից: 

Չինաստանում սրանց օգտագործում են ուտեստի և բժշկության մեջ: Ասում են, որ սրանք օգնում են հազի, մալարիայի և գոնորեայի դեմ պայքարել:

Картинки по запросу Коронавирус

Նույնիսկ չղջիկների արտաթորանքն է օգտագործվում. ավանդական բժշկության համաձայն՝ դա կարող է բուժել աչքի հիվանդությունները:

Տեսանյութում լսվում է, թե ինչպես է տղամարդը հարուստ չինուհուն ասում, որ պետք է միսը ուտել, այլ ոչ թե մաշկը: 

Չինաստանի 13 քաղաքներում վիրուսի տարածման պատճառով խիստ կարանտինային միջոցառումներ են կազմակերպվել: Մասնավորապես, նրանք դադարեցրել են հաղորդակցությունը Վուհանի հետ՝ փակելով օդանավակայանները և երկաթուղային կայարանները: Որոշ քաղաքներում հասարակական տրանսպորտը դադարել է աշխատելուց, մյուսներում փակվել են կինոթատրոնները և այլ հաստատություններ:

Картинки по запросу Коронавирус

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 23-ին հայտարարեց, որ դեռ վաղ է Չինաստանում թոքաբորբի բռնկումը հռչակել որպես միջազգային արտակարգ իրավիճակ, սակայն հայտարարել է տեղական արտակարգ իրավիճակների մասին: