Խոյ. Այսօր Դուք հաճելիորեն կզարմանաք սեփական շրջահայացության վրա, քանի որ իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես նախատեսել էիք: Բավական հաջող են ստացվում մասնագիտական փորձարարությունները, սակայն անհրաժեշտ արդյունքը կստացվի միայն ազդեցիկ մարդու միջամտությունից հետո: Կարելի է հանգուցալուծել խճճված անձնական հարաբերությունները, պարզել, թե որն է խնդիրների ու չհասկացվածության իրական պատճառը:
Ցուլ․ Այսօր դուք անզգույշ եք հատկապես խոսելիս։ Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը' դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ վատ տրամադրված մարդկանց: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և առանց փողի մնալու վտանգ կա: Օրվա երկրորդ կեսին դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, և արդյունքում զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով:
Երկվորյակներ. Այսօր դուք ձեզ անվերջ բռնացնում եք այն բանի վրա, որ մշտական հոգնածություն եք զգում: Անորոշությունը սպառում էլ ջլատել ձեր եռանդն ու պահուստային ուժերը: Զուգադիպությունը, հանգամանքների հաջող դասավորությունը կարող է անձնական կյանքում փոփոխությունների սկիզբ դնել: Կարելի է կարճատև ուղևորությունների մեկնել, այդ թվում' չծրագրած:
Խեցգետին. Բարենպաստ օր է հրապարակային ելույթներ ունենալու և աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: Դուք չափազանց լուրջ եք վերաբերվում ձեր կերպարին, ձգտում եք հմայիչ երևալ, բոլորի վրա լավ տպավորություն թողնել, ինչը միանգամայն հաջողվում է: Այդ հատկությունների շնորհիվ դուք հաջողության կհասնեք թե´ գործնական բանակցություններում, թե´ անձնական հարաբերություններ հաստատելիս: Ֆինանսական վիճակը կայուն է, սակայն դուք դեմ չեք եկամտի նոր աղբյուրներ գտնել:
Առյուծ. Այսօր վճռականությունն ու հետոևղականությունն են դառնալու ձեր հիմնական խաղաքարտը: Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, օրը հաջող է դասավորվում: Հնարավոր է ստանալ հետաքրքիր գործնական առաջարկ, գործարքների կնքումը շահույթ է բերում: Կարելի է մեծ գնումներ կատարել, ձեռք բերել անշարժ գույք և ավտոմեքենա, և ընդհանրապես' այն ամենը, ինչ պետք է հեռավոր ճամփորդությունների համար:
Կույս. Օրը որևէ էական իրադարձությամբ աչքի չի ընկնում: Այնպես որ, կարելի է մի փոքր լիցքաթափվել և ուժերը պահել գալիք գործողությունների համար: Այսօր ձգտեք ամուր կանգնած մնալ ձեր տեսակետների վրա, և շրջապատի մարդիկ ստիպված կլինեն համաձայնվել դրանց հետ: Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնք էապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նրանց հետ շփումները նոր տեղեկություններ կտան ձեզ և հոգևոր նոր լիցքեր կհաղորդեն: Նշանի իգական ներկայացուցիչներին այսօր առավել բնորոշ է ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտության պակասը:
Կշեռք. Օրվա առաջին կեսն անցնում է շատ հանգիստ, և արժե օգտվել դրանից' վաղօրոք սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի գտնել հաճելի շրջապատ, սակայն միայնության մեջ էլ նրանք իրենց շատ լավ կզգան: Օրվա երկրորդ կեսը վճռական գործողությունների ժամանակահատված է: Հիշեք, թե ինչ էիք ցանկանում փոխել ձեր կյանքում վերջին օրերին և սկսեք գործողություններն այդ ուղղությամբ: Մտերիմներն անպայման կսատարեն ձեզ և կառաջարկեն իրական օգնություն:
Կարիճ. Օրը հարմար է ճշգրտություն, ուշադրություն և կենտրոնացվածություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար, իսկ ահա երեկոն նպատակահարմար է նվիրել պասիվ հանգստին:Ձեր հմայքն աշխատում է անվրեպ, և հենց դրա շնորհիվ էլ դուք հասնում եք այն ամենին, ինչի մասին նախկինում միայն կարող էիք երազել: Հնարավոր են հաճելի լուրեր հեռվում ապրող ազգականներից:Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել:
Աղեղնավոր. Բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ հաջողվում է ձեր հանդեպ ուշադրություն հրավիրել, գտնել նոր երկրպագուներ: Հմուտ և ճիշտ ժամանակին արված գործողությունների շնորհիվ դուք կարողանում եք իրականացնել ձեր ամենապատվախնդիր ծրագրերը: Գործընկերները սիրով համաձայնվում են ձեր ցանկացած առաջարկին, ղեկավարությունն աջակցում է ձեր նախաձեռնություններին:
Այծեղջյուր. Այսօր դուք չափազանց անհամբեր եք: Անհապաղ անհրաժեշտ արդյունքը ստանալու ցանկությունը ձեզ խանգարում է հանգիստ մտածել այն հարցի շուրջ, թե ինչ է իրականում ձեզ պետք ձեռնարկել: Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է, երբ ձեր կանխազգացումը հատկապես սուր է: Ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում, վաղեմի խնդիրների լուծման օրիգինալ ձևեր են գտնվում:
Ջրհոս. Չեն բացառվում վեճեր մտերիմների հետ, դուք փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում: Խիստ ուշադիր եղեք, ուղևորությունների ժամանակ հնարավոր են տհաճ միջադեպեր: Կարող են ծագել ֆինանսական դժվարություններ: Աշխատավայրում ծագում են լուրջ տարաձայնություններ, իսկ ղեկավարությունը չի նկատում ձեր հաջողությունները:
Ձկներ. Բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, կարելի է խոշոր գործարքներ կնքել: Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, սակայն իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են նախապես մշակած ծրագրերից' նախապատվությունը տալով նոր գաղափարներին, սակայն դժվար թե դրանք իրենց արդարացնեն: