Յուրաքանչյուրս գեղեցկության ընկալման մեր չափանիշներն ունենք․ մեկին դուր է գալիս զգացմունքային Մերիլին Մոնրոն, մյուսին՝ Քեյթ Մոսի նրբագեղությունը։
Սակայն բոլորս համակարծիք ենք, երբ խոսքը գնում է մանկական գեղեցկության մասին։ Այսօր 15 փոքրիկ մոդելների ենք ներկայացնում, որոնց գեղեցկությունը պարզապես ապշեցնում է։
Գրեյլի Մեյ, 3 տարեկան, ԱՄՆ
Գրեյլին ամերիկացի ֆուտբոլիստ Լանս Մուրի ավագ դուստրն է։ Տիկնիկային արտաքինն աղջիկը մորից է ժառանգել։ Փոքրիկն արդեն նկարահանվել է մանկական հագուստի մի քանի բրենդների համար։
Վիոլետա Անտոնովա, 4 տարեկան (Ռուսաստան)
Վիոլետան շատ է սիրում հանդես գալ բեմում և լինել ուշադրության կենտրոնում։ Աղջիկը նկարահանվել է մանկական հագուստի տարբեր բրենդերի համար։ Նա Instagram-ում իր էջն ունի։
Արինա Լեբեդևա, 5 տարեկան, Ռուսաստան
Արինան հայտնի մոդել Ելենան Պերմինովայի դուստրն է։ Մանկուց նա մոր հետքերով է գնացել։ Նա հաճախ է հայտնվում ամսագրերի շապիկներին, իսկ Instagram-ում նրա ամեն մի նոր լուսանկար հիացմունքի է արժանանում օգտատերերի կողմից։
Ջեյր Իջալանա, 6 տարեկան (Նիգերիա)
Նիգերիացի լուսանկարիչ Մոֆե Բամաիվան աղջկա մի քանի լուսանկար էր արել իր նախագծի համար և հրապարակել համացանցում։ Լուսանկարները շատ արագ տարածվեցին, և աղջիկը հայտնի դարձավ։ Նրա երկու ավագ քույրերը նույնպես որպես մոդել են աշխատում։
Լիզա Տոլմաչյովա, 6 տարեկան (Ռուսաստան)
Աղջկա երկար շեկ մազերը, մեծ երկնագույն աչքերը ոչ ոքի անտարբեր չեն թողնում։ Նա զբաղվում է վոկալով, պարերով և բեմական արվեստով, մասնակցում է մրցույթների և լուսանկարվում է կատալոգների համար։
Կուպեր Չժիան Լոնդե, 6 տարեկան (Հարավային Կորեա)
Խորաթափանց հայացքի և երկար թարթիչների շնորհիվ Կուպերը Հարավային Կորեայում ամենահայտնի երեխան է դարձել։ Instagram-ում նա ավելի քան 250 բաժանորդ ունի։ Տղան մանկական հագուստ է գովազդում և նկարահանվում ամսագրերի համար։
Ջորդին Ռեյնլ, 7 տարեկան (ԱՄՆ)
7 տարեկանում աղջիկն արդեն ԱՄՆ-ի ամենապահանջված մոդելներից է համարվում։ Նա աշխատում Simplicity Patterns, The Children’s Place և Kidpik հանրահայտ բրենդերի հետ։
Քիիկե, 7 տարեկան (ԱՄՆ)
Փոքրիկի Քիիկեն կարծես տիկնիկ լինի։ Չնայած տարիքին՝ նա արդեն պայմանագիր ունի V. Pirratte Agency գործակալության հետ։ Աղջիկը հայտնվում է ամսագրերի էջերում և հագուստ է գովազդում։
Լեա Ռոուզ և Ավա Մարի Կլեմենտս, 8 տարեկան (ԱՄՆ)
Աղջիկները հայտնի դարձան, երբ նրանց մայրը հրապարակեց նրանց լուսանկարները սոցցանցում։ Նրանց նկատել են մոդելային գործակալությունից և պայմանագիր են առաջարկել։ Աղջիկները սիրում են լինել ուշադրության կենտրոնում։
Աննա Պավագա, 9 տարեկան (Ռուսաստան)
3 տարեկանից Աննան նկարահանվում է մանկական հագուստի, խաղալիքների և սպորտային ապրանքների գովազդում։ Նա նաև բալետով է զբաղվում, մարմնամարզությամբ և սիրում է նկարել։
Ալիսա Սամսոնովա, 12 տարեկան (Ռուսաստան)
12 տարեկանում արդեն Ալիսան հասցրել է աշխատել այնպիսի բրենդերի հետ, ինչպիսիք են Armani Junior, Monnalisa, Mischka Aoki, Liu Jo։
Սոֆյա Ռազուվաևա (Ռուսաստան)
12-ամյա Սոֆյային հաճախ են համեմատում Նատալյա Վոդյանովայի հետ։ Նա նկարահանվում է ամսագրերի և կատալոգների համար, մասնակցում է հեռուստաշոուների, ունի իր բլոգն Instagram-ում և YouTube-ում։
Լառա և Մարա Բավար, 12 տարեկան (Բրազիլիա)
Լառան և Մարան ալբինոսներ են։ Նրանք իրենց ավագ քրոջ հետ տարբեր նախագծերի են մասնակցում։ Աղջիկները մասնակցել են Nike, Bazaar Kids և Insanis բրենդների ցուցադրություններին։
Մեյքա Վուլար, 14 տարեկան (Ավստրալիա)
Մեյքան որպես մոդել է սկսել աշխատել 3 տարեկանից։ Նա նկարահանվել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերում և երաժշտական տեսահոլովակներում։
Ջեյդ Վեբեր, 14 տարեկան (ԱՄՆ)
Ջեյդի առաջին լուրջ աշխատանքներից են H&M և Vogue Italia-ի համար նկարահանումները։ Նա մի քանի անգամ դարձել է նորաձևության հայտնի տների մանկական հավաքածուների դեմքը։ Բացի մոդելային գործունեությունից՝ աղջիկը նկարահանվում է տեսահոլովակներում և ֆիլմերում։