Չինաստանից ներկրվող ապրանքները և դրանց փաթեթավորումը սպառնալիք չեն ներկայացնում սպառողների համար՝ կապված ՉԺՀ-ում կորոնավիրուսի տարածման հետ․ ռիսկերի մասին վկայող որևէ ապացույց չկա՝ RIA Novosti-ին ասել են «Ալիքսպրես Ռուսաստան» ընկերությունում:
Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հաղորդել են Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին: Վիրուսը տարածվել է ՉԺՀ-ի սահմաններից դուրս, Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու: Ըստ Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի՝ Չինաստանի տարբեր նահանգներում դեպքերի թիվը գերազանցել է 600-ը, մահացել է 17 մարդ: