Ինդոնեզիայի հյուսիսում գտնվող գյուղերից մեկում 16-ամյա Մուհամեդ Իդուլի ձկնորսությունը տխուր ավարտ է ունեցել:

Ինչպես հայտնում է DailyMail-ը, ջրից անսպասելիորեն դուրս  է թռել սարգանը և մխրճվել տղայի պարանոցի մեջ:

 

Տղան կարողացել է դուրս գալ նավակից և հասնել ափ:

 
 

Մուհամեդին տեղափոխել են Բաուբաու քաղաքի մոտակա հիվանդանոցը, բայց տեղի բժիշկները հրաժարվել են վիրահատել նրան:

Այդ ժամանակ, տղային տարել են Մակասար քաղաքի հիվանդանոց, որտեղ 2 ժամ տևած վիրահատության արդյունքում բժիշկներին հաջողվել է դուրս հանել ձկանը պարանոցի մեջից: 

 

Բժիշկները նշել են, որ 16-ամյա Մուհամեդը հրաշքով է փրկվել: