RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին տեղեկացնում է Mash-ը Telegram ալիքում:
Հաղորդվում է, որ լրագրողին հոսպիտալացրել են Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցում: Նա իրեն վատ է զգացել խորհրդակցության ժամանակ: Սիմոնյանն ունի սրտի հետ կապված խնդիրներ:
Շտապօգնության մեքենան գնացել է Ռուսաստանի նախագահի վարչական շենքի մոտ: RT-ի գլխավոր խմբագրին հետազոտել են: