«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անչափահաս անդամը մահապատժի է ենթարկել նիգերիացի տղամարդուն: Այս մասին հայտնում է Site Intelligence Group-ը:

ԻՊ-ի ենթակայության տակ գտնվող «Ամակ» լրատվական ծառայության հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է 8-ամյա տղան, ում դեմքը սև կտորով է փակված, կրակում քրիստոնյա, սևամորթ տղամարդու վրա:

 

Նշվում է, որ մահապատիժն իրականացվել է Նիգերիայի տարածքում:

 
 

Ըստ Site Intelligence Group-ի՝ տղան հավանաբար հարում է «Բոկո Հարամին»: