Հնդկաստանի սուրբ համարվող Գանգես գետի ավազանում ապրում ու այն աղտոտում է ավելի քան 500 միլիոն մարդ։ Ցածր կենսամակարդակ և արդյունաբերական գործունեություն ծավալող քաղաքներն ամեն իր ջուրն են լցնում միլիոնավոր տոննաներ թափոններ ու աղբ։ Խոշոր քաղաքների կողքին գետը հիշեցնում է քիմիական նյութերից ու թափոններից բաղկացած կոկտեյլ։
Բացի դրանից, ամեն տարի շուրջ 700 միլիոն մարդ Գանգեսում կրոնական ծիսակատարություններ են իրականացնում։ Մարդիկ լողանում են, մոխիր թափում, գետը նետում հանգուցյալների դիերը։ Ամեն տարի գետում լողացող միլիոնավոր մարդիկ մահանում են ինֆեկցիոն հիվանդություններից։
Տեղի բնակիչները լվանում են հագուստը, սպասքը այդ ջրում և լողանում են բառի բուն իմաստով դիակների մեջ։ Քանի որ ջրամատակարարումը գրեթե բացակայում է տարածքում, մարդիկ լողանում են Գանգեսում։ Կոյուղու բացակայության պատճառով կարիքներն այնտեղ են հոգում։
Հնդիկները գումար չունեն՝ փայտ գնելու և հանգուցյալների դիերն այրելու համար։ Դիերը գետում լողում են ամիսներ շարունակ, մինչև որ մի բարի կամավոր չի հանում դրանք՝ գետը մաքրելու համար, կամ դրանք չեն ուտում կոկորդիլոսները։ Զարմանալի չէ, որ Հնդկաստանն առաջին հորիզոնականում է պաթոլոգիաներով ծնվող երեխաների էանակով։ Նման էկոլոգիայի պայմաններում ուրիշ կերպ լինել չէր կարող։
Գանգես գետում բակտերիաների պարունակությունը 120 անգամ գերազանցում է պաշտոնապես թույլատրվող նորմային սահմանը։ Դրա ջրերում ահռելի քանակությամբ թունավոր նյութեր կան, որոնք մեծացնում են այն մարդկանց մոտ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկը, որոնք առօրյայում օգտվում են դրանից։
Անգամ նման տեղեկությունների հանրայնացումը չի օգնել, որ միջոցներ ձեռնարկվեն Գանգեսը փրկելու համար։ Համաձայն Առողջապահության միջազգային կազմակերպության տվյաների՝ Հնդկաստանոմ մահացող բոլոր երեխաների 30-40%-ը զրկվում են կյանքից ջրից թունավորման պատճառով։
Գանգեսը փրկելու համար հարկավոր է ոչ միայն պարտադրել խոշոր արդյունաբերողներին մաքրման կայաններ տեղադրել, այլև արգելել բազմաթիվ կաշվեգործական գործարանների գործունեությունը, որոնք ջուրն օգտագործում են կաշին մշակելու համար, այնուհետև բոլոր թափոնները հետ են լցնում ջրի մեջ։ Հարկավոր է նաև դադարել դիերը նետել Գանգեսի մեջ։