Ազգությամբ հայ, ռուսաստանցի 16-ամյա գեղասահորդ Արթուր Դանիելյանը, որ վերջերս դարձել էր ՌԴ փոխչեմպիոն, այցելել է Հայաստան և կիսվել իր տպավորություններով: Արթուրը խոսել է նաև հայերեն լեզվի իմացության մասին:

 

«Վերջերս եմ եղել Հայաստանում, իսկ դրանից առաջ շատ շուտ, Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտի բացման ժամանակ: Բայց հայերեն խոսում եմ, մեր ընտանիքում երկու լեզուներով էլ խոսում են առանց սահմանափակումների»,- ասել է Արթուրը РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում: