Աշխարհի 2,1 հազար միլարդատերերի միագումար կարողությունը գերազանցում է 4,6 միլիարդ մարդկանց ընդհանուր եկամուտները, որոնք կազմում են մոլորակի բնակչության 60 տոկոսը: Այդ մասին ասված է Oxfam-ի հետազոտության մեջ, որը հրապարակվել է հունվարի 20-ին:
«Տնտեսական անհավասարությունը դուրս է եկել վերահսկողությունից: 2019 թվականին աշխարհի միլիարդատերերի (2153 մարդ) կարողությունն ավելի մեծ էր, քան 4,6 միլիարդ մարդկանց եկամուտները»,- ասված է կազմակերպության զեկույցում, որը զբաղվում է աղքատության խնդիրների լուծմամբ: Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի սկսվելու նախաշեմին, «աշխարհում անհավասարությունը ցնցող կերպով արմատացել է, իսկ միլիարդատերերի թիվը վերջին տասնամյակում կրկանակի մեծացել է»:
Բացի այդ, եթե վերցնենք մոլորակի ամբողջ բնակչությունը, ապա այն մարդիկ, որոնք մտնում են դրա առավել հարուստ բնակիչների 1 տոկոսի մեջ, միագումար ունեն այնպիսի կարողություն, որը կրկնապատիկ գրազանցում է աշխարհի 6,9 միլիարդ մարդկանց եկամուտները: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ, օրինակ, աշխարհի 22 ամենահարուստ մարդկանց կարողությունն ավելի մեծ է, քան Աֆրիկայի բոլոր կանանց միագումար եկամուտը: