Շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Ժաննա Լեւինան, այս օրերին գտնվում են Սոչիում, ուր անց է կացվում Ուրախների եւ հնարամիտների ակումբի թիմերի «КиВиН-2020» միջազգային փառատոնը։ Աստային զույգն Instagram-ում կիսվում է քաղաքի վառ կադրերով եւ իհարկե չի մոռանում կատակել։
«Դիմացիր, որոր ջան»,- որոր Վալերային դիմել է Ժաննա, որը տուն էր վերադառնում հայկական հարսանիքից։
Գարիկը լուսանկար է հրապարակել Ժաննայի հետ եւ որոշել իր հրապարակումն ավելի հայտնի դարձնել։ Կատակերգուն հայտնել է, որ «հեղինակություն վայելող ու առաջադեմ մարդիկ» իրեն խորհուրդ են տվել Instagram-ում գրագետ հրապարակման վերջում հետեւորդներին հարց տալ։ Միայն թե Մարտիրոսյանը ժլատություն չի արել եւ բազմաթիվ հարցեր է գրել, որոնք երբեմն նույնիսկ պատասխաններ չունեն։
«Հեղինակություն վայելող ու առաջադեմ մարդիկ ինձ այսօր հայտնեցին, որ Instagram-ում գրագետ հրապարակման վերջում պետք է հարց լինի՝ մեծ թվով մեկնաբանությունների հնարավորություն տալու համար։ Ես եւ Ժաննա Լեւինան նախաճաշում ենք Սոչիում՝ Կրասնայա պոլյանայում։ Իսկ ինչպե՞ս ես ձեր գործերը։ Ինչո՞վ եք զբաղված։ Ինչպե՞ս է տրամադրությունը։ Ո՞վ է սպանել Քեննեդիին։ Որտե՞ղ է գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը։ Ինչպե՞ս ճիշտ լվանալ քաշմիրը։ Ի՞նչ անել ռուսական պրեմիեր լիգայի ձմեռային օրացույցի հետ։ Ո՞վ է ստեղծել հայոց այբուբենը։ Ե՞րբ է Ճապոնիայում ծաղկում սակուրան։ Ո՞վ է մեղավոր։ Ի՞նչ անել։ Ո՞ւմ հետ է հանդիպում Բուզովան։ Հիմա ժամը քանի՞սն է Տորոնտոյում։ Ինչպե՞ս է թարգմանվում Թոմ-Յամը։ Իսկ դուք շաբաթվա ընթացքում 60.000 ռուբլի աշխատո՞ւմ եք՝ երեխայի հետ տանը նստած։ Ի՞նչ եղավ հետո։ Ի՞նչ է նվիրել Կուկլաչովը Իգոր Նիկոլաեւի 60-ամյակին։ Ի՞նչ կա կաղամբի հետ կապված։ Ինչո՞ւ է Ալես Մուխինն այսօր մեկնում Սոչի»,- կատակել է Գարիկը։