Ուկրաինացի երգչուհի Օլգա Պոլյակովան պատմել է, որ Վիկտոր Յանուկովիչի նախարարներից մեկը ինտիմ հարաբերությունների համար իրեն տարել է նախկին նախագահի մոտ: Այդ մասին հայտնում է Gordonua.com-ը:
Պոլյակովայի հետ հարցազրույցում լրագրող Դմիտրի Գորդոնը նշել է, որ որոշ հայտնի ուկրաինացի երգչուհիներ իրեն պատմել են օլիգարխների, քաղաքական գործիչների, նույնիսկ նախագահներից մեկի կողմից սեռական ոտնձգությունների մասին: Պոլյակովան հայտարարել է, որ ինքը «նույնպես պատմություն ունի». «Նման բան կար … Մշակույթի նախարարը Յանուկովիչի ժամանակներից էր: Նա ինձ բերեց՝ Յանուկովիչի համար երգելու՝ հույսով, որ «ինտիմ» կլինի: Երբ ես մերժեցի նրան, նա հրաժարվեց ինձ տանել տուն»:
Պոլյակովան ստիպված է եղել «կոստյումով և կոշիկներով» ոտքով վերադառնալ Լիվադիայի ամառանոցից։ Նա անասուն է անվանել պաշտոնյային:
Պոլյակովան նախ ցանկացել է տալ նախկին նախարարի անունը, բայց հետո հրաժարվել է՝ նշելով, որ «նա խնդիրներ կունենա կնոջ հետ»: