Հնդկաստանի Գանջամ շրջանում հայտնաբերվել է 10-ամյա տղա, ով տառապում է հազվագյուտ և ծանր մաշկաբանական հիվանդությամբ:
Ինչպես հայտնում է The Sun-ը, հիվանդության պատճառով Ջագանաթ անունով տղայի մաշկը նման է օձի կաշվի:
Նշվում է, որ տղան ստիպված է ժամը մեկ անգամ լողանալ և երեք ժամը մեկ անգամ մարմինը մերսել փափկեցնող նյութերով, որպեսզի թեթևացնի ցավերն ու չոր մաշկից առաջացնող անհարմարությունը:
Ամեն ամիս տղան փոխում է մաշկը, որի պատճառով նա նաև դժվարանում է քայլել: Այդ պատճառով էլ Ջագանաթը հաճախ ստիպված է ձեռնափայտով քայլել:
Ցավոք, հիվանդությունը չի բուժվում:
«Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է որդիս տանջվում»,- ասում է դժբախտ հայրը: