Հայտնի են «Օսկար 2020» հեղինակավոր կինոմրցանակաբաշխության առաջին հավակնորդները։ Հավակնորդների հայտարարման տեսահեռարձակումը YouTube-ում սկսվել է հունվարի 13-ին։

«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում առաջադրված է Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ժապավենի սցենարիստ Սթիվեն Զաիլյանը։

Նախկինում Սթիվեն Զաիլյանը երեք անգամ առաջադրված է եղել «Օսկար» մրցանակի «Արթնացում», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Մարդ, որը փոխեց ամեն ինչ» ֆիլմերի սցենարի համար, ինչպես նաեւ հաղթանակ տարել հեղինակավոր մրցանակաբաշխությունում «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար։ Հույս ունենք՝ այս անգամ նրա բախտն ավել շատ կբերի։

«Իռալանդացի»-ն հնարավորություն ունի հաղթող դառնալ նաեւ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «1917», «Ամուսնական պատմություն», «Ջոկեր», «Ջոջո նապաստակը», «Փոքրիկ կանայք», «Մի անգամ Հոլիվուդում», «Մակաբույծներ», «Ford-ն ընդդեմ Ferrari-ի» ֆիլմերի հետ։

 

Հավակնորդների ամբողջական ցանկը հասանելի է կինոակադեմիայի Twitter-ի պաշտոնական էջում։