86-ամյա Playboy-ի հիմնադիր Հյու Հաֆրին խոստովանել է, որ իր կյանքի ընթացքում հասցրել է սեռական հարաբերություններ ունենալ ավելի քան 1000 կնոջ հետ:
Սակայն միևնույն ժամանակ նա նշել է, որ ամուսնացած լինելու ընթացքում երբեք չի դավաճանել իր կանանց: Այս մասին գրում է Esquire-ը:
«Այն ժամանակ, երբ ես ամուսնացած եմ եղել, երբեք չեմ դավաճանել կողակցիս: Սակայն ամուրի ժամանակ շատ կանայք եմ ունեցել: Չէ՞ որ չի կարելի կորցնել հմտությունը»,-ասել է Հյուն:
Հիշեցնենք, որ Playboy-ի հիմնադիրն ընդամենն ամիսներ առաջ կրկին ամուսնացել է, այն էլ՝ 26-ամյա գեղեցկուհու հետ, ով վերջերս տված հարցազրույցներից մեկի ընթացքում, խոսելով իրենց ինտիմ կյանքից, ասել էր.
«Հիմա մենք ավելի շատ գրկախառնվում ենք, դիտում ֆիլմեր կամ նարդի խաղում: Աղջիկների հետ խաղում ենք թղթախաղեր կամ դոմինո»: