Երգչուհի Բեյոնսեն Instagram-ում հայտնել է Ivy Park ապրանքանիշի հետ համագործակցության մասին։

Լուսանկարում Բեյոնսեն ազդեցիկ դիրքով պատկերված է՝ հեծանվի վրա նստած։ Աստղը երկար թեւքերով, մուգ կարմիր բոդի է կրել։ Երգչուհին արձակել է մազերը, որոնք զարդարված են սեփական ապրանքանիշի անվան պատկերով։ Նրա կերպարն ամբողջացնում էին վառ կարմիր, երկարաճիտ կոշիկները։

«Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիրը սեքսուալ դիրք է ընդունել, որը երկրպագուները «խելահեղորեն գայթակղիչ» են համարել։

 

Հետեւորդները սկսել են ակտիվորեն սեր խոստովանել արտիստին, սակայն եղել են նաեւ կատակներ հեծանվի մասին։ «Որքան կցանկանայի հեծանիվ լինել։ Սիրում եմ քեզ», «Ես չեմ ճանաչում ավելի լավ կնոջ», «Ամենահիասքանչն, ինչպես միշտ։ Դու ցնցեցիր բոլորին»,- արձագանքել են հետեւորդները։