Հարավային Ավստրալիայում բռնկված հրդեհների հետևանքով այրվածքներ ստացած ավելի քան 100 կոալաների խնամում են դպրոցական դահլիճում ստեղծված հիվանդանոցում:
Փրկված, սակայն այրված թաթերով և սնվելու հնարավորությունից զրկված կենդանիներն ուղարկվում են Paradise հիմնական դպրոց:
Կոալաների հոսպիտալն ունի 150 կամավոր ամբողջ Ավստրալիայից:
Հոսպիտալն արդեն բուժել է 35 կոալայի, որոնց անուններն այժմ ներկայացված են դահլիճի դռան մոտ, թեպետ կենդանիներից շատերը չէին կարող վերադառնալ իրենց բնակության վայրերը:
Բայց առաջին հրդեհից հետոգրեթե երեք շաբաթ անց, միևնույն է, ամեն օր վիրավոր կոալաներ են ժամանում:
Վիրավորներին հոգ տանելը կարող է նաև ցավ պատճառել: Որոշ կոալաներ, որոնք բերվել են կենտրոն, այնքան ծանր վիճակում են, որ նրանք պետք է էվթանազիայի ենթարկվեն: