Ճապոնացի մեծահարուստ Յուսակու Մայեզավան թվիթերյան իր հետևորդներին 9 միլիոն դոլարի չափ գումար կբաժանի: Այս մասին տղամարդը պատմել է իր էջում:

Միլիոնատերը գումարը կբաժանի իր ընտրած 1000 հետևորդների շրջանում: Խոսքն այն հետևորդների մասին է, որոնք հավանել էին նրա թվիթը:

Ճապոնացին իր արարքը գնահատում է որպես սոցիալական, նա ցանկանում է իմանալ՝ արդյոք փողը կարո՞ղ է բարձրացնել մարդու երջանկության մակարդակը: Իսկ դա պարզելու համար միլիոնատերը պատրաստվում է դիմել սոցիոլոգիական հարցումների օգնությանը: