Playboy-ի ռուս մոդել Մարիա Լիմանը վթարի է ենթարկվել Բալիում, որ մեկնել էր՝ Նոր Տարվա տոնակատարություններն այնտեղ անցկացնելու համար։ Այս մասին նա պատմել է իր ինստագրամյան էջում։ Մարիան վթարից իր փրկվելն ու ողջ մնալը համարել է հրաշք եւ երկրորդ ծնունդ։ Մոդելը պատմել է, որ իր եւ արտիստ Սեբաստյան Սիսակի սկուտերին բախվել է մեկ այլ սկուտեր, որը վարորդ չի ունեցել։ Ներկայումս մոդելը արդեն գտնվում է տանը։