Ծեծված ուղղություններից շեղվելու պատճառներ միշտ էլ կգտնվեն: Հիմնականում դա փախուստ է օրեցօր առավել համասեռ դարձող աշխարհից: Փակ երկրները բացվում են: Գործակալությունները հեռավոր ուղղությունները մատչելի են դարձնում ճանապարհորդների համար, գրում է Forbes-ը:

Ո՞ւր կարող ենք գնալ, որպեսզի խուսափենք այլ զբոսաշրջիկներից: Դա ամենատարածված հարցերից մեկն է, որը Ֆիլիպ Բրաունի զբոսաշրջային գործակալությունը ստացել է 2019-ին.

«Մենք գտնում ենք նորարարական եղանակներ` դիմակայելու զբոսաշրջիկների կուտակումներին և բավարարելու մեր հաճախորդների աճող պահանջները, որոնք ծեծված ուղղություններից դուրս են»:

Հնարավոր է` Վենետիկի փոխարեն զբոսաշրջիկն ուղևորվի ինչ-որ փոքր գյուղ:

Հայաստան

Այդպիսի ուղղությունների ցանկում նշված է Հայաստանը: Երկիրը հարուստ է հնագույն մշակույթով և ավանդույթներով, Կովկասյան լեռների  լանդշաֆտներով և յուրօրինակ ճարտարապետությամբ: Դա իդեալական է այն մշակութային ճանապարհորդների համար, ովքեր փնտրում են իսկական և ազդեցիկ մշակութային ճանապարհորդություն՝ փորձված ուղղությունից դուրս:

Երկրների ցանկում են նաև Չինաստանը, Էրիթրեան, Գվատեմալան, Մոնղոլիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թունիսն ու Ալժիրը, Ուզբեկստանը, Չադը: