Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին մշտապես հիացնում է իր ոճային, նորաձեւ look-երով, ներկայացնում է ընտանեկան հանգստից ու առօրյայից գեղեցիկ ու ջերմ կադրեր։

Ոճային Յանան իր Instagram-յան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողափնյա ու հմայիչ կերպարում։ Կադրում հաղորդավարուհին կրում է վարդագույն երանգի լողազգեստ, կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Բարի գալուստ 2020»։

Ավելի վաղ հրապարակված կադրում Յանան ներկայացել էր երեկոյան ու հմայիչ կերպարում։ Կադրերում հաղորդավարուհին կրում էր սեւ երանգի երկարափեշ, երեկոյան զգեստ։ Էլեգանտ կերպարն ամբողջացրել էր քնքուշ շպարն ու գեղեցիկ վարսահարդարումը։ 

 

 

 

 

 

NEWS.am STYLE