Խոյ

Կին-մրցակից։ Օրիորդ Խոյը ուժեղ կին է, և, իհարկե, թույլ տղամարդիկ նրան հարկավոր չեն։ Նրան պետք է ուժեղ տղամարդ, կայուն մարտիկ, որն ունակ է դիմակայել ամենօրյա մինի-աղետները, քանի որ Խոյի խառնվածքին քչերն են դիմանում։ Այդ իսկ պատճառով երբ Խոյը գտնում է այն տղամարդուն, որը պատրաստ է այդ ամենին դիմանալ, անմիջապես մեղմանում ու ամուսնանում է նրա հետ։ Իսկ հետո սկսվում է ամենահետաքրքիրը՝ ընթանում է թեժ համահավասար պայքար, մարտնչում են երկու Խոյերը։ Ոչ ոք և երբեք չի հաղթի, որովհետև և Խոյ կինը, և նրա ամուսինը շարունակելու են իշխանության համար պայքարը, միգուցե, մինչեւ արծաթե հարսանիքը, սակայն, բնականաբար, չեն հանդարտվի։

Ցուլ

Կին-մոտիվատոր։ Օրիորդ Ցուլերը սովորաբար ամուսնանում են գեղեցկադեմ ծույլիկների հետ, որովհետև նրանց սիրելը հաճելի է, նրանց հետ միշտ զվարճալի է։ Սերն, իհարկե, սեր է, սակայն ուտել միշտ էլ ուզում ես։ Իսկ օրիորդ Ցուլը ոչ միայն ուտել է ուզում, այլ նաև մի գեղեցիկ զգեստ։ Եվ տուն։ Եվ մեքենա։ Եվ որ նրան բոլորը նախանձեն։ Դրա համար էլ Ցուլի ձեռքն ընկած ծույլիկը շատ արագ ծանոթանում է Ցուլ կնոջ մոտիվացնող մեթոդների լայն «ընտրանու» հետ։ Ցուլ կինը փայլուն շահարկում է։ Նա արհեստավարժ է իր սադրանքների մեջ։ Բայց դե ծույլիկը շուտով հաջողակ և հարուստ կդառնա. եթե ողջ մնա, իհարկե։

Երկվորյակներ

Նա կին-հայելի է։ Գրեթե առեղծվածային մի երևույթ՝ խորհրդավոր և վտանգավոր։ Կան կանայք, որոնց հետ տղամարդն իրեն հերոս է տեսնում, իսկ կան նաև կանայք, ում հետ տղամարդն իրեն անհաջողակ է զգում։ Կան նաև օրիորդ Երկվորյակներ, և նրանք գիտեն, թե ով է իրենց կողքին. ձևացնելն անիմաստ է։ Այս կանայք տեսնում են տղամարդու ողջ էությունը։ Հենց այս պատճառով էլ օրիորդ Երկվորյակները ամենաերջանիկ կանայք են. չէ՞ որ ամեն տղամարդ չէ պատրաստ լսել և իմանալ իր մասին բոլոր գաղտնիքները։

Խեցգետին

Նա իդեալական կին է։ Օրիորդ Խեցգետնին այդքան էլ հեշտ չէ համոզել ամուսնանալ, սակայն եթե հաջողվի, նա իրեն ըստ արժանվույն  կդրսևորի։ Նա գեղեցկուհի է, խելացի տնային տնտեսուհի։ Կատարելապես վարում է կենցաղը, դաստիարակում երեխաներին, բարեկամանում է ամուսնու ազգականների հետ։ Միշտ աջակցում է ամուսնուն, միշտ հաճոյանում է նրան, որովհետև ընտանիքն ամենակարևորն է։

Առյուծ

Առյուծը կին-թագուհի է։ Այս կանայք ամուսնանում են միայն նրանց հետ, ովքեր կարող են ապահովել իրենց մի ամբողջ կայսրություն. հենց հիմա, անմիջապես։ Դե իսկ հետո ամբողջ կյանքի ընթացքում իր թագուհու համար պիտի նվաճի նոր հողեր և հավատարիմ վասալների բանակը բազմապատկի։ Հենց այս պատճառով էլ Առյուծի հետ ապրելը հարմար է՝ նվաճման հավակնություններ ունեցող տղամարդը ուժեղ տղամարդ է, իսկ Առյուծն իր կողքին տանել չի կարող մրցակիցներին։ Դրա համար էլ ամեն մեկն իր գործով պիտի զբաղվի՝ Առյուծ կինը փայլի, իսկ նրա ամուսինը՝ ապահովի այն ամենն, ինչ անհրաժեշտ է փայլելու համար։

Կույս

Կույսը խելացի կին է։ Շատ խելացի։ Չափազանց խելացի։ Նա հասկանում է ամեն բան և նրան երբեք ոչինչ պետք չէ բացատրել։ Նրա հետ կարելի է խոսել ամեն բանի մասին։ Նա միշտ կլսի և իմաստուն խորհուրդ կտա։ Նա և սիրեցյալ է, և լավագույն ընկեր, և հենց այդ պատճառով էլ Կույսերի ամուսինները ընկերներ չեն ունենում։ Եվ այդ խեղճերը նույնիսկ բողոքել չեն կարող, երբ Կույսը խենթանում է։ Չէ՞ որ երբ Կույսը խենթանում է, նա օգտագործում է իր մեծ խելքը, որպեսզի որքան հնարավոր է շատ «ճնշի» ամուսնու նուրբ և փափուկ ուղեղը։ Սակայն հետո ներողություն կխնդրի. իհարկե, չէ՞ որ նա խելացի կին է։

Կշեռք

Կին-փիսիկ։ Հաճելի, հմայիչ, անմիջական, սակայն կենցաղում բացարձականպես անիմաստ էակ։ Մյուս կողմից էլ՝ ի՞նչ տուն առանց փիսիկի․ դատարկ, սառը տուն, վատ բնակարան։ Ի դեպ, փիսիկներն այնքան էլ պարզ չեն, որքան թվում է։ Եթե օրիորդ Կշեռքին չսիրել, չփայփայել, ձեռքերին ման չտալ և թույլ չտալ, որպեսզի նա զբաղեցնի ամբողջ մահճակալը, նա կնեղանա և կհեռանա։ Ու անիմաստ է նրան հարցնել, թե ինչ պատահեց։

Կարիճ

Նա կին-կախարդ է։ Իսկական կախարդ, առանց կատակի։ Կկախարդի յուրաքանչյուրին, իսկ հետո համբավ, հարստություն և հաջողություն կկախարդի նրա համար։ Օրիորդ Կարիճի ամուսնուն նախանձում են բոլորը․ նա աննկարագրելի գեղեցիկ է, սեքսուալ է, նա խելացի է. նա իդեալական կնոջ մարմնավորում է։ Իսկ Կարիճի ամուսինը իդեալական ամուսնու օրինակ՝ խելացի է և խարիզմատիկ, և ընդհանրապես, աներևակայելի լավը․․․ որովհետև ուրիշ տարբերակ չունի։

Աղեղնավոր

Աղեղնավոր կինը մարտական ընկերուհի է։ Իսկ ամուսնու հետևում թաքնվում է, որովհետև այնտեղից հարմար է փոխանցել փամփուշտները։ Կարևոր է հասկանալ, որ Աղեղնավորի ամուսնուն միշտ անհրաժեշտ են փամփուշտներ։ Նախ նա պետք է ոչնչացնի մրցակիցներին, երկրորդն էլ՝ հարկավոր է ինչ-որ կերպ փրկվել ընտանեկան վիճաբանությունների ժամանակ։ Թեև, իրականում, զայրացած Աղեղնավորին հակամարտելն անիմաստ է։ Նույնիսկ նռնակը չի օգնի։

Այծեղջյուր

Սկզբունքային կին։ Օրիորդ Այծեղջյուրը հստակ պատկերացում ունի ամուսնության մասին, և նա այդ մտքից ոչ մի քայլ չի նահանջի։ Դրա համար էլ Այծեղջյուրները չեն ամուսնանում ում հետ որ պատահի, կամ հիմար սիրահարվածության պատճառով։ Ոչ։ Նրանք հստակ գիտակցում են, որ ամուսնությունը երջանիկ կլինի միայն այն դեպքում, եթե ամուսինները «այր ու կին մեկ մարմին» սկզբունքով են ապրում։ Ուղղակի խնդիրն այն է, որ Այծեղջյուր կինը մսից ու արյունից չէ, այլ մի կարծր փայտանյութից։ Եվ իր Բուրատինոյին, համոզված եղեք, նա կմշակի մինչ իդեալականին հասցնելը։ Իսկ հետո նրանց ընտանիքում ընդմիշտ խաղաղություն և ներդաշնակություն կտիրի։

Ջրհոս

Ջրհոս՝ Շրեդինգերի կին․ թվում է, թե նա կա, բայց միևնույն ժամանակ նա բացակայում է։ Այն իմաստով, որ նրա սառնարանը միշտ դատարկ է, իսկ կերակուրը մնացել միացրած գազօջախի վրա։ Որովհետև Ջրհոսը կարծում է, որ կյանքը չափազանց կարճ է, որպեսզի վատնես այն առօրյա կենցաղային գործերի վրա։ Ընտանեկան կյանքը ուրախություն, զվարճանք և ծիծաղ է։ Այնպես որ, Ջրհոս կնոջ հետ երբեք չես ձանձրանա։ Չնայած որ խեղճը հազիվ է հասցնում ուշքի գալ խրախճանքի երկու սեանսների միջև ընկած ժամանակահատվածում։

Ձկներ

Կին-դերասանուհի։ Ամուսինը երբեք չգիտի, թե ինչի մասին է մտածում կինը իրականում, և բնականաբար, գաղափար չունի, թե ինչով է զբաղվել նա ամբողջ օրվա ընթացքում։ Իսկ այ ինքը՝ ամուսնը, միշտ զբաղմունք ունի․ նախ նա պետք է գուշակի, թե ով է իրականում իր սիրեցյալը, երկրորդն էլ՝ նա պետք է լինի ամուր հենարան, վաստակող տղամարդ, լավ սիրեկան և հետաքրքիր զրուցակից։ Որովհետև եթե Ձկնիկին չապահովել, չպաշտպանել,  չզվարճացնել, նա ուղակի կանհետանա։ Դուք կհարցնեք, թե ի՞նչ է անում Ձուկը ընտանիքի համար։ Օ՜, ամենաբարդը՝ նա զարդարում է կենցաղը իր ներկայությամբ, առանց ջանքեր խնայելու, բառի բուն իմաստով․․․