Ամերիկյան դերասանուհի Քեմերոն Դիասն ու նրա ամուսինը՝ երաժիշտ Բենջի Մեդենը երկար ժամանակ փորձել են ծնողներ դառնալ, իսկ ավելի ճիշտ՝ հինգ տարի: Եվ վերջապես, ծնվել է նրանց երկար սպասված դուստը:
Բայց նախորդ հինգ տարիների ընթացքում «Նյու Յորքի ավազակախմբերը» եւ «Շատ վատ ուսուցչուհին» ֆիլմերի աստղը՝ Դիասը, ստիպված է եղել բուժման պատճառով հրաժարվել հոլիվուդյան կարիերայից։ Ամուսինը, որը յոթ տարով փոքր է դերասանուհուց, աջակցել է նրան։ 2014թ․-ից հետո Դիասը չի նկարահանվել կինոյում։
«Վերջին հինգ տարիներին Քեմերոնն ապրել է հիվանդանոցներում։ Ուր ասես նա չի դիմել։ Նա մշտապես խորհրդակցել է բժիշկների հետ հղիության մասին։ Սակայն, չնայած բոլոր փորձերին, նրան այդպես էլ չի հաջողվել բնական ճանապարհով երեխա բեղմնավորել», - դերասանուհու անձնական կյանքի դրամատիկ պատմությունը պատմել է ընկերուհին։
Հոլիվուդյան դերասանուհին անցել է դժոխքի միջով, ամեն ինչ արել է հղիանալու համար, հայտնում է Mirror-ը։ Արդյունքում ամուսինները որոշել են դիմել արտամարմնային բեղմնավորմանը, բայց, ավաղ, ամեն ինչ միանգամից չի ստացվել․․․
«Մենք երջանիկ ենք եւ շնորհակալ, որ նոր տասնամյակ ենք թեւակոխում մեր դստեր՝ Ռեդիքսի ծննդյան մասին հայտարարությամբ։ Նա անմիջապես նվաճել է մեր սրտերը եւ լրացրել մեր ընտանիքը։ Նա իսկապես շատ քնքուշ եւ հիանալի է», - գրել են Դիազն ու Մեդենն Instagram-ում: