Մոսկվան զբաղեցրել է երրորդ տեղը ամենաթանկ անշարժ գույքով եվրոպական քաղաքների վարկանիշում: Այս մասին գրում է Idealista-ն՝ հղում անելով Barnes անշարժ գույքի գործակալության ուսումնասիրությանը:

Բարձրբյուջետային անշարժ գույքի սեգմենտում եվրոպական քաղաքների վարկանիշի առաջին հորիզոնականում է Լոնդոնը՝ 25-35 հազար եվրո մեկ քառակուսի մետրի համար: Երկրորդ և երրորդ տեղերում են Փարիզը և Մոսկվան՝ 25-30 հազար եվրո «քառակուսու» համար: Լավագույն հնգյակը եզրափակում են Վիեննան և Բեռլինը, որտեղ մեկ քառակուսի մետրը արժե 17-22 հազար եվրո:

Լավագույն տասնյակում են նաև Հռոմը, Ստամբուլը, Մադրիդը և Բարսելոնան՝ 20-12 հազար եվրո մեկ քառակուսի մետրի համար: