Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է թոշակառուի դեմ խարդախության մեջ կասկածվողին, հայտնում են ՌԴ ՆԳՆ-ից:
Անհայտ անձը զանգահարել է տուժողի հեռախոսահամարով և ներկայացել է որպես պոլիկլինիկայի բժիշկ: Նա ասել է, որ թոշակառուն վտանգավոր հիվանդություն ունի և պետք է հատուկ դեղամիջոց ընդունի:
Վախեցած կինը համաձայնել է գնել առաջարկվող դեղամիջոցը: Շուտով ներկայացել է տղամարդը և կնոջը փոխանցել հեղուկ նյութով ամպուլը, որի համար 4 հազար դոլար է վերցրել: Ավելի ուշ տարեց կինը հասկացել է, որ իրեն խաբել են:
Կասկածյալը կալանավորված է, դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: