Ամեն ինչ սկսվել է Männi մանկապարտեզի Facebook-յան խմբում Սուրբ Ծննդյան շնորհավորանքից: Գրառման մեջ հրապարակվել են երեք սևամորթ սաների երկու լուսանկարները:

Որոշ ծնողներ հետաքրքրվել են, թե ինչու այլ երեխաների նկարներ չեն հրապարակվել. «Մի՞թե լուսանկարներում տեղ չկար»: Դրանից հետո գրառումը հեռացվել է, բայց լուսանկարը մնացել է նախադպրոցական հաստատության կայքում:

Uued Uudised ազգային-պահպանողական պարբերականն արձագանքել է միջադեպին «Կալեվի ժողովուրդը» խոնարհվելու՞ է օտար և հեռավոր երկրներից եկած մարդկանց առաջ» հոդվածով:

«Էստոնիայի մանկապարտեզներում արդեն կան այլ ռասաների երեխաներ, բայց լիբերալ Արևմուտքում ոչ սպիտակամորթների երկրպագումը, որն այժմ հասել է նաև Էստոնիա, բացարձակապես անհասկանալի և անընդունելի է: Օտարներին «կարևորում են», իսկ յուրայիններից՝ ամաչում»,- ասվում է հոդվածում:

 

Ըստ խմբագրության, դա «իրական ռասիզմ է սպիտակամորթների դեմ» և տեղաբնակների երեխաների իրավունքների ոտնահարում: