Չինաստանի Չունցին քաղաքում տղամարդը բարձրահարկ շենքից ընկել է անցորդների վրա: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:

Պարբերականի հաղորդմամբ՝ 31-ամյա տղամարդն ընկել է 15 և 17 տարեկան աղջիկների վրա, ովքեր վերադառնալիս են եղել արվեստի դասընթացներից:

Արդյունքում՝ երեքն էլ ծանր վնասվածքներ են ստացել: Տուժածներին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը: