Խոյ. Առավել հարմար ժամանակ է այսօր ընթացիկ հարցերը քննարկելու եւ լուծումներ գտնելու համար: Կարող եք հանդես գալ առաջարկություններում: Դրական արձագանք անպայման կլինի: Օրը հարմար է նաեւ բարեկամական կապերն ամրապնդելու համար:
Ցուլ. Լուրջ շրջադարձեր գործերում այսօր չեն լինի եւ օրը կընթանա իր սովորական հունով: Հաջող կդասավորվեն գործնական հանդիպումներն ու բանակցությունները: Շատ ժամանակ հատկացրեք այն մարդկանց, որոնց հետ հաճելի է զրուցելը:
Երկվորյակ. Եթե ցանկանաք, ապա սարեր շուռ կտաք: Սակայն մինչ ինչ որ բան անելը, ավելի լավ է ամեն բան ծանրութեթեւ անել: Ականջալուր եղեք ներքին ձայնին, այն ձեզ այսօր ճիշտ ուղու վրա կդնի միշտ:
Խեցգետին. Հաջողությունը կուղեկցի ձեզ անխտիր բոլոր ձեռնարկներում: Օրը նաեւ ձեզ հանգստության եւ ապահովության զգացում կհաղորդի: Հարմար ժամանակ է սիրային հարաբերություններ սկսելու համար:
Առյուծ. Պատրաստ եղեք դժվարություններին դիմադրելուն: Եթե այսօր խնդիրներ ծագեն, դրանք կշարունակվեն դեռ երկար ժամանակ, անընդհատ բարդանալով: Զբաղվեք այն գործերով, որոնք ձեզ մոտ լավ են ստացվում: Երեկոն անցկացրեք միայնության մեջ, օրն ամփոփելով:
Կույս. Բարձր է կենսական ներուժը, և դուք հոգնածություն չեք զգում: Բարենպաստ օր է նաև մտերիմների հետ շփումների համար: Դուք պատրաստ եք ցանկացած փոխզիջման գնալ, ինչը չի կարող չգնահատվել շրջապատի կողմից: Օրը հարմար է նոր գործեր սկսելու համար, սակայն մինչ տարեմուտ ամեն սկսած գործ պետք է ավարտին հասցնել, որովհետեւ նոր տարում ձեզ նոր գործեր են սպասում:
Կշեռք. Այսօր ձեզ համար դժվար չի լինի գտնել դաշնակիցների, ընդ որում, դրանց մեծամասնությունը պատրաստ է աշխատել գաղափարի համար և առանձնապես հետաքրքրված չէ նյութական վարձատրությամբ: Ցավոք, հարաբերությունները մտերիմների հետ դասավորվում են ոչ այնքան բարենպաստ: Ձեր տրամադրությունը փոփոխական է, ինչը դժվարացնում է շրջապատի կողմից ձեզ հասկանալը:
Կարիճ. Խնդիրներ կարող են ծագել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ անձնական հարաբերություններում՝ հենց որ ինչ-որ բան ձեր ուզածով չի լինում, դուք ձեր ափերից դուրս եք գալիս, չմտածելով շրջապատի զգացմունքների մասին: Ֆինանսական գործերը զգուշավորություն են պահանջում՝ չարժե ռիսկի գնալ ոչ’ սեփական, ոչ էլ՝ ուրիշների փողերով: Դուք ձեզ կարող եք թույլ տալ միայն փոքր ձեռքբերումներ, իսկ խոշոր գնումները ավելի լավ է հետաձգել:
Աղեղնավոր. Շատ բարդ է օրվա առաջին կեսը: Դա այն ժամանակահատվածն է, երբ շրջապատը ձեր հանդեպ տրամադրված է թշնամաբար, դուք ստիպված եք պաշտպանության անցնել, ինչը ձեզ համար չափազանց ձանձրալի և հոգնեցուցիչ է և լավագույն ձևով չի անդրադառնում տրամադրության վրա:Երեկոյան դրական միտումները թափ կհավաքեն, և դուք կկարողանաք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների և ընկերների հետ:
Այծեղջյուր. Այսօր դուք կարողանում եք բոլոր խնդիրները հարթել եւ դեռ հասցնում եք օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Սա շատ բարենպաստ օր է հարաբերություններ հարթելու և կոնֆլիկտներ կարգավորելու համար: Բարենպաստ օր է աշխարհիկ միջոցառումներ այցելելու համար, որտեղ դուք կկարողանաք հետաքրքիր ծանոթություններ հաստատել:
Ջրհոս. Այսօր ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների հետ: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ տխրեցնում է: Աճում են ծախսերը, ընդ որում դրանք դժվար թե արդարացված լինեն:
Ձկներ. Օրը առավել հարմար է պրոֆեսիոնալ ոլորտին վերաբերող սեմինարների և կոնֆերանսների մասնակցելու, ինչպես նաև շփման շրջանակները ընդլայնելու համար: Օրը հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, չի բացառվում աշխատակիցներից կամ գործընկերներից մեկով հրապուրվելու հեռանկարը: